Armenian text to speach

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպшտերազմյան վերականգնման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ջեյ Դի Վենսը հայտարարել է Իսրայել կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր երկիր պետք է դերակատարում ունենա Գազայի վերականգնման գործընթացում։

Ըստ Վենսի՝ աջակցությունը կարող է լինել ինչպես ֆինանսապես, այնպես էլ դիվանագիտական՝ խաղաղության գործընթացի իրականացումն ու կենսունակությունն ապահովելու համար։




Լրահոս