Armenian text to speach

ԱՄՆ սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ  Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

«Նախագահ Թրամփի վճռական գործողությունները ոչ միայն փրկեցին միլիոնավոր կյանքեր, այլև վերադարձրեց ամերիկյան տնտեսությունը կյանքի», – ասել է Քեսիդին լրատվամիջոցին՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ Նոբելյան մրցանակը պետք է ստանա Դոնալդ Թրամփը։

Սենատորների խոսքով՝ իրենց ջանքերն արտացոլում են Թրամփի վարչակազմի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ առողջապահության նախարարի ցանկությունները։




Լրահոս