Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կտրվի այսօր՝ հոկտեմբերի 22-ին, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին Խոյ և Վաղարշապատ համայնքներում տրամադրվել են գովազդային անվճար վահանակներ՝ մինչև 5 քմ մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար, վիճակահանությամբ էլ բաշխել է 5 քմ-ը գերազանցող վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:
ԿԸՀ հոկտեմբերի 18-ի նիստում վիճակահանությամբ տրվել են նաև ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերի հերթական համարները:
Վաղարշապատի ՏԻՄ համամասնական ընտրություններին առաջադրված 9 քաղաքական ուժից գրանցվել է 8-ը, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել:
Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը․
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները – Սևակ Խաչատրյան
2. «Համահայկական ճակատ» կուսակցությունը – Արտյոմ Սիմոնյան
3. «Հանրապետություն» կուսակցությունը – Հարություն Մկրտչյան
4. «Մայր հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը – Գրիշա Հարությունյան
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը – Վահրամ Ազատյան
6. «Ժառանգություն» կուսակցությունը – Արկադի Փայտյան
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – Արգիշտի Մեխակյան
8. «Հայրենիք» կուսակցությունը – Խաչիկ Մանուկյան։
Էմմա Միքայելյան






























