Ազգային ժողովում հերթական նիստն է ընթանում։
«Մենք երբեք չենք խոսել ապաշրջափակման դեմ»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով․ «Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումն է։ Դա ներառում է Նախիջևանի ճանապարհը՝ մինչև Սադարակ-Երասխ երկաթուղու կառուցումը, և Իջևան-Ղազախ ճանապարհը»։
Խաչատրյանը նաև անդրադարձավ Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան եկող ղազախական ցորենին․ «Ձեր քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման արդյունքում մեր ցորենի մատակարարման 20%-ը կորցրեցինք։ Այժմ փորձում եք դրսից ձեռք բերել։ ՀՀ վարելահողերը 50%-ով չեն մշակվում, ի՞նչ եք անում դրա ուղղությամբ, թե ԱԽՔ քարտուղարի ասած՝ ցորեն չկա, բրինձ կուտենք»։
Խաչատրյանը նշեց, որ այս խմբաքանակի բերելը չի կարելի ներկայացնել որպես ապաշրջափակման արդյունք։
Մանրամասները՝ տեսանյութում․






























