Armlur.am-ի տեղեկություններով իշխանությունների թիրախում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի համաատենապետ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Ըստ մեր աղբյուրների առաջիկայում նրա հետ կապված ևս ճնշումներ կլինեն, ընդհուպ մինչև իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելով: Վերջինս Կաթողիկոսի ամենահավատարիմ անձանցից մեկն է:
Իսկ ով է Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան:
տեղեկություններ
Ծնվել է 1939 թ. Բեյրութ, Լիբանան ։ Ավազանի անունը ՝ Հարություն։
Նախնական կրթություն՝ Բեյրութի Աբգարյան վարժարան։
1952-1956թթ․ – Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք։
1957- 1960 թթ. Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ընծայարան
1964-1968 թթ. – ԱՄՆ Սիրաքյուսի համալսարան (տնտեսագիտություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա):
Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1959 թ․ – սարկավագ՝ Տ․ Սուրեն արքեպիսկոպոս Քեմփաջյանի։
1960 թ.- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Սուրեն արքեպիսկոպոս Քեմփաջյանի։
1967 թ. – մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ․ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի։
1975 թ.- ծայրագույն վարդապետության աստիճան` ձեռամբ Տ․ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի։
2000 թ.- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2013 թ. – արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
Պաշտոնավարություն
1960-1963 թթ. – Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց տարրական և միջնակարգ դպրոցի տնօրեն:
1964-1966 թթ. – Սիրաքյուսայի (Նյու Յորք) Սբ. Պողոս եկեղեցու հոգևոր հովիվ։
1966-1968 թթ. – Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
1969-1993 թթ. – Դիթրոյթի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։
1994-1995թթ. – Չիկագոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ։
1996 -2000 թթ. – Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ:
2000-2007 թթ. – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն:
2000 -2007 թթ. – Անդամ Գերագույն Հոգևոր խորհրդի։
2007-2011 թթ. – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կադրերի բաժնի տնօրեն։
2011 թ.-ից – Սուրբ Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի համատենապետ։
Սոնա Գրիգորյան




















































































