Armenian text to speach

Ծանր իրավիճակից դուրս գալու համար մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք․ Արամ Ա կաթողիկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը համոզված է՝ որպեսզի Հայաստանը դուրս գա ստեղծված ծանր իրավիճակից՝ հայ ազգն ունի նոր ղեկավարների կարիք։ Վեհափառն այս մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:

Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։




Լրահոս