
Մալդիվներում աղբից ազատվելու համար յուրօրինակ մեթոդ են կիրառել։Թիլաֆուշի արհեստական կղզին օգտագործվել է հյուրանոցներից եւ այլ մարդաշատ գոտիներից աղբի հավաքման համար,-տեղեկացնում է Huffıngton Post-ը: Կարճ ժամանակահատվածում կղզում այնքան աղբ է հավաքվել, որ աղբահոտը տարածվել է 7կմ հեռավորության վրա գտնվող՝ Մալդիվների մայրաքաղաք։Այժմ մի շարք ընկերություններ, այդ թվում՝ հյուրանոցների ղեկավարություններ, միավորվել են, որպեսզի շուտափույթ կերպով մաքրեն կղզին։