ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «շատ մեծ ցավի մեջ է»․ «Նա քաղաքական շահից դրդված պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը և դրա համար իր մերձավորների հետ ծանր խոսակցություն է ունեցել։ Ցավում եմ իր համար, պետք է այս փուլում նրան հանգիստ թողնել, որովհետև իր վերքերը դեռ երկար են ցավելու»,- նշեց Սիմոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է, և սխալ է նրան պաշտպանել՝ նշելով, որ Գյումրիում առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























