«Սահմանին երեխաները հանգիստ ֆուտբոլ են խաղում՝ ի հեճուկս այն վայնասունների, որ որոշ մարդիկ դրել էին»,– ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձել է Ժնևում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ իր հանդիպմանը՝ նշելով․
«Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել ու առաջարկել։ Խոսքը հեռավոր ապագայի մասին չէ»։
Սիմոնյանի խոսքով՝ կա փոխըմբռնում, որ խորհրդարանները պետք է դերակատարություն ունենան հասարակություններին խաղաղության և մերձեցման տրամաբանությամբ պատրաստելու գործում։
Նա հավելեց, որ ադրբեջանական կողմը ևս ցանկանում է հարցը մեկընդմիշտ փակել՝ ընդգծելով, որ երկու կողմերի նպատակն է բացառել ապագայում նոր հակամարտությունների հնարավորությունը։





























