«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի հորեղբայրը՝ Շամո Բաքոյանը, սադրել է և վեճ է հրահրել Կարմիր սարի հանքի արդյունահանման լսումների ժամանակ։
Այս մասին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել էին լսումների մասնակիցները։
Հոկտեմբերի 13-ին Վեդի համայնքի Գինեվետ գյուղում տեղի էր ունեցել նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ, որի ժամանակ էլ իրավիճակը լարվել էր և պարեկները մտել էին ներս, լսումները դադարեցվել էին։
ArmLur.am-ը երեկ Ռուստամ Բաքոյանի հետ զրույցում փորձեց հասկանալ՝ պատգամավորը դատապարտու՞մ է հորեղբորը, թե՞ աջակցում։
Այս հարցազրույցին արձագանքել և ArmLur.am-ի խմբագրություն էր զանգահարել այդ նույն դանիացի ներդրող Գևորգ Ավագյանն ով իսկապես լսումներից հետո մեկնել էր Դանիա, որտեղից էլ կապվել էր մեզ հետ, ինչպես ինքն էր ասում՝ Բաքոյանին պատասխաններ տալու համար։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























