
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է բոլորին Զատիկի տոնի կապակցությամբ և կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս հայտնել:
«Ինչ հրաշալի Սուրբ Զատիկ է: Ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի տևական կարգավորման համար: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ելք գտնենք»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում: