
Հայ Եկեղեցու ավանդույթի համաձայն, եկեղեցական 5 տաղավար տոներին` Տիրոջ Սուրբ Ծնունդ, Հարություն, Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխում եւ Խաչվերաց, հաջորդող օրերը մեռելոցի օրեր են։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ։
Մեզանում շատերը, եթե անգամ չեն մասնակցում մեռելոցի Սբ. Պատարագին, ապա անպայման այցելում են հարազատների շիրիմներին։
Իսկ ավելի հաճախ գերեզման են այցելում ոչ թե Եկեղեցու սահմանած օրը` երկուշաբթի, այլ հենց տաղավար տոնին` օգտվելով նաեւ ոչ աշխատանքային օրվա պատեհությունից։