ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի դիտարկմամբ` մանկատան երեխաների հիմնահարցերի լուծման մեջ ամենամեծ թերացումը կառավարությունը թույլ է տվել մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի իրականացման հարցում։ Մինչեւ 2007թ. բնակարան են տվել 150 շրջանավարտի։ Իսկ 2007թ.-ից հետո կամ չի տրվել, կամ այնպիսի տներ են տվել, որտեղ, ինչպես ասում են, շունն էլ չի ապրի,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Անահիտ Բախշյանը:Պատգամավորի խոսքով`տարօրինակ է նաեւ այն, որ 2011-2012թթ. պետբյուջերում ոչ մի լումա չկա հատկացված ծրագրի շարունակման համար, մինչդեռ բնակարան ստանալու ենթակա միայն մանկատան շրջանավարտների ցուցակում կա 210 գրանցված, ավելին՝ կա նաեւ մեկ այլ՝ առանց ծնողական խնամքի մնացած անձանց ցուցակ։Ըստ բանախոսի՝ 2007թ. պետբյուջեով հատկացված գումարի միայն 20%-ն է ծախսվել մանկատան շրջանավարտներին բնակարաններ հատկացնելու համար։
Անահիտ Բախշյան. Մանկատան սաներից շատերին այնպիսի տներ են տալիս, որ նույնիսկ շունը այնտեղ չի ապրի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ