
Armlur.am-ի տեղեկություններով, ՀՅԴ Գերագույն Մարմնի նոր անդամներ են ընտրվել Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը:
Գերագույն Մարմնի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը: Նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը:
Թե ի՞նչ է քննարկվել ՀՅԴ Գերագույն Ժողովի երեք օր տևած քննարկումների ընթացքում, որևէ տեղեկություն առայժմ ստանալ չհաջողվեց:
Գերագույն Մարմնի անդամ Աղվան Վարդանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ժամեր անց Դաշնակցության ժողովը կշարունակվի Երևանում, իսկ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: