Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են համաձայնագիր՝ Կիևին մինչև 150 միավոր JAS 39 Gripen E կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։ Այս պայմանավորվածությունը կարող է զգալիորեն արդիականացնել Ուկրաինայի օդային ուժերը։
Շվեդական Gripen կործանիչը, որը արտադրում է Saab ընկերությունը, համարվում է լավագույն տարբերակը Ուկրաինայի համար․ այն նախատեսված է աշխատելու դժվար հասանելի օդային հարթակներից, պահանջում է քիչ սպասարկում և ստեղծվել է հենց «ռուսական սպառնալիքներին» դիմակայելու նպատակով։
Յուրաքանչյուր կործանիչի արժեքը մոտ 85 միլիոն դոլար է, սակայն ֆինանսավորման հարցը դեռևս պարզ չէ։
Շվեդիան հայտարարել է, որ ցանկանում է նպաստել ժամանակակից և հզոր ուկրաինական օդուժի ձևավորմանը և ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Gripen ծրագրի միջոցով։





























