2024 թվականին ածխի համաշխարհային օգտագործումը ռեկորդային բարձր մակարդակի է հասել, հայտնում է The Guardian-ը։
Չնայած վերականգնվող էներգիայի արագ աճին, այն վտանգում է գլոբալ տաքացման կրճատման ջանքերը։ Չնայած այն հանգամանքին, որ վերականգնվող էներգիան նվազեցրել է ածխի բաժինը էլեկտրաէներգիայի արտադրությունում, ընդհանուր էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը հանգեցրել է ավելի շատ ածխի օգտագործման։
Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, իսկ երկրները հետ են մնացել իրենց նպատակներից։
Մասնագետները զգուշացնում են, որ ածխից հրաժարվելու ջանքերը հետ են մնում պլանավորվածից, և 2050թվականին զրոյական արտանետումների հասնելու նպատակների համար անհրաժեշտ է անցում կատարել ցածր ածխածնի էլեկտրաէներգիայի։
Որոշ երկրներ, օրինակ՝ Հնդկաստանը և ԱՄՆ-ը, շարունակում են ընդլայնել ածխի օգտագործումը, մինչդեռ վերականգնվող էներգիայի աղբյուրները, հատկապես արևային էներգիան, արագորեն են աճում, բայց դեռևս բավարար չեն կլիմայական նպատակներին հասնելու համար։




















































































