Պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ,
գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ,
գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար։»






























