Միլիոններ են վատնվում, բայց շների թիվը չի պակասում (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկասկած, բոլորիս բակերում, աշխատավայրերի շրջակայքում կամ ընդհանրապես ամենուրեք լիքն են թափառող շները:

2006-ից սկսած՝ թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան 180 միլիոն դրամ է տրամադրվում «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանին:

Նշենք, որ 2013-ին քաղաքապետարանը 219 միլիոն դրամ է ծախսել թափառող կենդանիների վնասազերծման համար: Համեմատության համար ավելացնենք, որ 2012թ. այդ նպատակով նախատեսված էր գրեթե նույնքան գումար, բայց ծախսվել էր ավելի քիչ:

Թե ինչն է ստիպում այս մարդկանց գումար խնայել և թափառող շների թիվը օր օրի ավելանում է՝ մնում է ենթարդել:

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, որի շինարարությունը ավելի քան թանկ արժեցավ քաղաքապետարանի վրա, շներն ակտիվ գործողությունների են անցել: Մեր տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է ծառի բունը թափառող կենդանին փորել, ու հարմար տեղավորվել փոսում:

«Այրարատ» կինոթատրոնի դիմաց Տիգրան Մեծ պողոտայի անցումը սույն չորքոտանին պարզապես իրենով է արել: Նա մինչև անգամ խանգարում է մեքենաների բնականոն երթևեկությանը:

Շները, ինչպես հայտնի է, զանազան հիվանդությունների տարածողներ են: Նրանց առատությունը, անկասկած, միայն հոգեբանորեն չի ազդում մարդկանց վրա:

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս