ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 23-ի որոշմամբ որոշել է հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից 15.01.2025թ. հայտարարված «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերությունների անունից՝ 29.01.2025թ․ համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա, այսուհետ՝ Կոնսորցիումի անունից հանդես եկող իրավաբանական անձ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված (Երևանի Թամանյան 10/1 հասցեի (01-006-0012-0122 կադաստրային ծածկագրով) 2.448102 հա մակերեսով հողամասում՝ այսուհետ Ա1 գոտի, «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման, Թամանյան 10/3 հասցեի (01-006-0012-0003, 01-006-0012-0116, 01-006-0012-0006 կադաստրային ծածկագրերով) 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով հողամասներում՝ այսուհետ Բ1 և Բ2 գոտի, և վերջինիս հարակից հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արևմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով և արևելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ այսուհետ Բ3 գոտի, բազմաֆունկցիոնալ համալրի կառուցման և դրան հարակից Անտառային 2/1 հասցեի՝ 1.825377 հա մակերեսով (01-006-0012-0115 կադաստրային ծածկագրով)) հողամասում կանաչապատում իրականացնելու ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
Կառավարությունը համաձայնություն կտա նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/1 հասցեի 2.448102 հա մակերեսով հողամասը՝ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի:
ArmLur.am-ը տեղեկանում է, որ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.1953, 4.636157 և 0.04 հա մակերեսներով, 10,449,275,265 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեք ունեցող հողամասները «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանը ուղղակի վաճառքով՝ տարաժամկետ վճարման եղանակով օտարելուն՝ բազմաֆունկիցոնալ համալիրի կառուցման նպատակով ՝ համաձայն N 3 հավելվածի:
ArmLur.am-ն ուսումնասիրելով, որոշմանը կից փաստաթղթերն արձանագրում է, որ Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ կառուցապատման իրավունքի շրջանակներում կառուցվելու է ընդհանուր 20 միլիարդ 46 միլիոն ՀՀ դրամ ներդրումային արժեքով «Կասկադ մշակութային հանգույց» համալիրը։
Ըստ 3 տարբեր լիցենզավորված գնահատողների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա կազմված միավորված եզրակացության Կասկադ համալիրին հարող Թամանյան 10/3 հասցեում գտնվող շուրջ 4,6 հա մակերեսով հողամասի շուկայական արժեքը՝ 1270 դոլլար մեկ քմ-ի 2025թ. հուլիս 11-ի դրությամբ:
1,8 հա համայնքային հողամասի կանաչապատման նախնական արժեքը կկազմի շուրջ 500.000 դոլլար:
ելակետ ունենալով ոչ թե պարզապես հողամասի առավել բարձր գնով վաճառքը որպես նպատակ, այլ վերոնշյալ ծրագրի ամբողջական իրականացումը կազմակերպված ընթացակարգի կիրառման արդյունքում համայնքն ունենում է հետևյալ արդյունքները՝
Գումարային տեսանկյունից
- 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ ներդրումային առաջարկ
- Շուրջ 10 մլրդ 449 մլն ՀՀ դրամ հողի կադաստրային արժեքի գին
- Շուրջ 195 մլն ՀՀ դրամ կանաչապատման հայեցակարգի իրականացման արժեքը
Արդյունքային տեսանկյունից
- Ծրագրի ամբողջական իրականացում
- Ճնապարհային նոր հանգույցների իրականացում
- Կապը Հոկտեմբերյան Հեղափոխության 50-ամյակի հուշարձանի, Կասկադի վերնամասի, նոր թաղամասի, քաղաքային այգու և Մատենադարանի միջև… միջև
- նոր քաղաքային այգի
Ներդրողի վրա առկա ֆինանսական հավելյալ պարտավորությունների տեսանկյունից
- 30 տոկոս Համայնքին տրվող դեպոզիտ գումար բազմաֆունկցիոնալ համալիրի տարածքում գույքային իրավունք կամ հողամաս օտարելու պարագայում՝ ի ապահովում «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման
- Համայնքի մոտ Թամանյան 10/3 հասցեով հողամասի գրավադրված լինելը՝ միչև հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի գնի և /կամ դեպոզիտ գումարի ամբողջական վճարումը
- Թամանյան 10/3 հասցեով համայնքային հողամասի օտարման պայմանագրի լուծման ռիսկը «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման ժամանակացույցից 9 և ավելի ամիս շեղվելու դեպքում
- 5 մլրդ դրամ տուգանք վճարելու և 10 տարով համայքային ծրագրերին մասնակցելու իրավունքից զրկվելը, սույն ծրագիրը չիրագործելու դեպքում:
Ներդրումային ծրագիրը չիրագործելու դեպքում սահմանվում է 5 մլրդ ՀՀ դրամ տուգանք,
Ներդրողը (կոնսորցիումի կազմի մեջ մտնող բոլոր ընկերությունները ներառյալ) զրկվում է Երևան համայնքի կողմից իրականացվող որևէ այլ ծրագիր իրագործելու և Երևան համայնքի կողմից հայտարարվող որևէ այլ մրցույթի մասնակցելու իրավունքից՝ տասը տարի ժամկետով։
Էմմա Միքայելյան

























