Armenian text to speach

Հունվարի 27-ը՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր․ կառավարությունը որոշում ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր սպասվող Կառավարության նիստում Արդարադատության նախարարա Սրբուհի Գալյանը ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին նախագիծ։

Նախա­գծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր՝ որպես հիշատակի և խոնարհումի օր բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին:

Կառավարությունից հայտնում են, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախա­­­գծի ընդու­­նումը չի հան­գեց­նի ՀՀ պետա­­­­­կան
բյուջ­եի եկամուտ­ների նվազեցման և ծախսերի ավելացման:

Օրենսդրական այս նախաձեռնությունը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանինն ու պատգամավոր Գեղամ Նազարյանինն են։

Էմմա Միքայելյան 




Լրահոս