ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կցուցաբերեն ողջամտություն հակամարտության լուծումներ փնտրելիս։
«Հուսով եմ, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) կցուցաբերի որոշակի ողջամտություն, և հուսով եմ, որ Զելենսկին նույնպես կցուցաբերի որոշակի ողջամտություն», – ասել է Թրամփը ՝ մեկնաբանելով խաղաղության ջանքերի առաջընթացը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։





























