
Սաուդյան Արաբիայում դահիճն այսօր իրագործել է բնակչուհիներից մեկի`Ամինա բինտ Աբդուլհալիմ Նասերի նկատմամբ կայացված դատավճիռը,-հաղորդում է France-Presse -ը: Նա մեղավոր է ճանաչվել մոգական ուժերի հետ շփվելու եւ կախարդանքներ կատարելու մեջ:Սաուդյան Արաբիայի օրենսդրությունը չի ողջունում Աբդուլա իբն Աբդել Ազիզի հետեւորդներին շփվել հոգիների եւ նմանատիպ այլ ուժերի հետ: Իսկ դրանց գոյությանը թագավորության իշխանությունները չեն կասկածում, քանի որ այդ մասին նշված է Ղուրանում: