Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրակի պատարագին ընդառաջ Հովհաննավանքում կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ Հովհաննավանքում տեղի էր ունենում պսակադրության արարողություն, որն անցկացնում էր կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը՝ Տեր Արամը։

Եկեղեցու բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, որբ լրագրողները պսակադրության մասնակիցներին ասացին, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ եղած քահանա է և չի կարող անցկացնել պսակադրություն։

Պսակադրության մասնակիցները փորձեցին պաշտպանել Ստեփան Ասատրյանին՝ Տեր Արամին լրագրողների անցանկալի հարցերից, ոմանք էլ լրագրողներին հորդորեցին հեռանալ։

Հովհաննահանքը հսկող իրավապահները փորձում էին կանխել լրագրողների և պսակադրության մասնակիցների միջև բախումը։

Արդյունքում Հայ առաքելական եկեղեկու ներկայացուցիչը Ստեփան Ասատրյանին ծանուցագիր ներկայացրեց առ այն, որ վերջինս իրավունք չունի պսակադրություն անցկացնել, սակայն Տեր Արամը չընդունեց ծանուցագիրը։ Փեսայի հայրը հրաժարվեց, որ պսակադրությունը անցկացնի Տեր Արամը, արդյունքում պսակադրությունն անցկացրեց Հովհաննավանքի մեկ այլ քահանա՝ Տեր Սարգիսը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս