Հոկտեմբերի 20-ին Գյումրիում իրավիճակը լարված էր: Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտվանից մտել էր Գյումրու համայնքապետարան, ձերբակալել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ քննչական գործողություններ էր իրականացնում:
5 ժամ նախաքննական մարմինը չէր կարողանում քաղաքապետ Ղուկասյանին դուրս բերել շենքից, քանի որ քաղաքացիներն ու համայնքապետարանի աշխատակիցները խոչընդոտում էին իրավապահների աշխատանքը՝ թույլ չտալով Վարդան Ղուկասյանին շենքից դուրս բերել:
5 ժամ հետո՝ ժամը 15:00-ի սահմաներում հաջողվեց իրավապահներին համայնաքապետարանի հետնամուտքի դուռը ջարդել ու Վարդայն Ղուկասյանին շենքից դուրս բերել: Դուրս բերելուց հետո իրավապահները սկսում են Ղուկասյանի հետ վազել:
Բան այն է, որ իրավապահները նկատում են, որ գյումրեցիները համայանքապետարանի շենքից տեսել են Ղուկասյանի դուրս բերումը և ապակիների կոտրելը իրենց գլխին, ուստի հնարավոր վտանգներից խուսափելու համար նրանք վազում են, որ չմնան կոտրվող ապակիների տակ:
Հայտնել էինք, որ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների հետ էր նաեւ Վարդան Ղուկասյանի փեսան եւ նա էլ էր վազում աներոջ հետեւից։ Նա հասցրեց Ղուկասյանին կարճ խոսք ասել ու վազել մեքենայի հետեւից, որից հետո Ղուկասյանին իրավապահները նստացրեցին մեքենա եւ տարան Երևան, նա կալանավորվեց եւ այժմ ԱԱԾ մեկուսարանում է:
Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Գյումրու համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ են պահանջել և ստացել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























