Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով էր իրավապահների հետ միասին վազում Վարդան Ղուկասյանի հետևից․ ինչ էր ուզում ասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում իրավիճակը լարված էր: Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտվանից մտել էր Գյումրու համայնքապետարան, ձերբակալել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ քննչական գործողություններ էր իրականացնում:

5 ժամ նախաքննական մարմինը չէր կարողանում քաղաքապետ Ղուկասյանին դուրս բերել շենքից, քանի որ քաղաքացիներն ու համայնքապետարանի աշխատակիցները խոչընդոտում էին իրավապահների աշխատանքը՝ թույլ չտալով Վարդան Ղուկասյանին շենքից դուրս բերել:

Նկատենք, որ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների հետ էր նաեւ Վարդան Ղուկասյանի փեսան եւ նա էլ էր վազում աներոջ հետեւից։ Նա հասցրեց Ղուկասյանին կարճ խոսք ասել ու վազել մեքենայի հետեւից, որից հետո Ղուկասյանին իրավապահները նստացրեցին մեքենա եւ տարան Երևան, նա կալանավորվեց եւ այժմ ԱԱԾ մեկուսարանում է:

 

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս