Այսօր Ազգային ժողովում անցկացվում է հերթական նիստը։
«Սափրված լինելը կամ սրտիկ անելը ձեզ ժողովրդավար չի դարձնում»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները Դաշնակցությանը փորձում են ներկայացնել որպես արկածախնդիր, ռոմանտիկ կամ ծայրահեղական ուժ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։
«Երբ Դաշնակցությունն Արցախում ղեկավար դեր է ունեցել և իր ամբողջ ուժերով կռվել է, երբեք չի ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Դա գայթակղիչ էր, բայց նրանք դրսևորել են քաղաքական հասունություն՝ հասկանալով այդ արտահայտության հետևանքները։ Երբ կարդում եմ 30 տարի առաջ Դաշնակցության հայտարարությունները, ես ոչ թե ամաչում եմ, այլ տեսնում եմ հեռատեսություն։ Այո, նրանք կռվել են, բայց չեն տարվել պոպուլիզմով։
Հիմա ունենք ուժեր, որոնք ամեն օր հարյուրավոր անգամ խոսում են ինքնիշխանությունից, բայց իրական կյանքում դրա համար ոչինչ չեն անում։ Ահա տարբերությունը՝ դուք խոսում եք, մենք գործում ենք։ Դաշնակցությանը ծայրահեղական անվանելն անարդար է, քանի որ նրանց հայտարարությունները միշտ էլ եղել են կշռադատված ու պատասխանատու։ Իսկ այն, որ 1988-ի Սումգայիթի ջարդերից հետո Դաշնակցությունը չի գոռացել «անկախ Հայաստան», միայն մեկ բացատրություն ունի՝ նրանք գործել են ողջախոհությամբ, ոչ թե հույզերով»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































