Ավստրալական ABC ռադիոընկերության հաղորդավար Ռիչարդ Գլովերը ուղիղ եթերում 24 ժամանոց հարցրազրույց է անցկացրել հայտնի ավստարալացի գրող Պիտեր Ֆից-Սայմենի հետ: Հարցազրույցը սկսվել է երեկ առավոտյան տեղի ժամանակով 10:00-ին եւ ավարտվել այսօր առավոտյան նույն ժամին:Հաղորդավարի հարցերը, ըստ Գինեսի ասոցիացիայի ներկայացուցիչների պայմանների, չպետք է կրկնվեին: Հարցազրույցն անցկացվել է ռադիոընկերության գրասենյակում հատուկ պատրաստված ցուցափեղկում, որին հնարավորություն են ունեցել հետեւել բոլոր ցանկացողները: Ներկա են եղել նաեւ ռեկորդների Գինեսի գրքի ներկայացուցիչները:Զրուցակիցները վերջում հայտնել են, որ երկուսն էլ ահավոր հոգնել են:Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր Իսպանիայում. լրագրող Պեդրո Ռուիսի հարցազրույցը տեւել է ընդամենը 12 ժամ:
24 ժամ անընդհատ հարցազրույցը դարձել է Գինեսի ռեկորդակիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ