Armenian text to speach

Բողոքող վարորդներին Կառավարությունից պատասխանել են․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականին բեռնափոխադրում իրականացնող վարորդները հայտնում են, որ Կառավարությունից նրանց զանգել և տեղեկացրել են, որ իրենց բարձրաձայնած խնդրին հստակ լուծում են տալու։

«Ձեր սրտով է լինելու, 180 օրը կվերականգնվի»,- վստահեցրել են վարորդներին Կառավարությունից։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ երկու օր է դադարեցրել են բողոքի ակցիան, ճանապարհներն այս պահին ամբողջովին բաց են և սպասում են արդեն Կառավարության հստակ որոշմանը։
Հիշեցնենք, ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց, այնուհետև՝ իրենց ակցիան շարունակեցին «Գոգավան», «Բավրա», «Բագրատաշեն» հայ-վրացական սահմանային անցակետերում՝ մասնակի փակելով ճանապարհները։

Վարորդները պահանջում են ՌԴ-ում գտնվելու ժամկետը վերանայվի և նոր ընդունված որոշում փոփոխվի՝ 90 օրվա փոխարեն սահմանելով 180 օր։

Նանիկ Աղասյան




Լրահոս