Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 11 վիրավոր Տավուշի մարզում ավտոբուսի վթարից․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը։

ArmLur.am-ը դեպքի վայրում է՝ հասկանալու, թե ինչ է կատարվում:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատը, պարեկային ծառայության աշխատակիցները և ոստիկանության քննիչ խումբը։ Վթարի տարածքը սահմանազատվել է, հետաքննությունը շարունակվում է, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկությամբ՝ բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Մանրամասները՝ տեսանյութում․  

 




Լրահոս