Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` 2013 թ. ՀՀ պետական պարտքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5%-ով և կազմել ՀՆԱ-ի նկատմամբ 44%: ՀՀ պետական պարտքի գերակշիռ մաս կազմող արտաքին պարտքն աճել է 4.4%-ով և կազմել ՀՆԱ-ի նկատմամբ 37.5%: Չնայած 5 և 4.4 %-ը առաջին հայացքից մեծ թիվ չեն կազմում, այնուամենայնիվ, գումարային արտահայտությամբ այն միլիոլններով է հաշվվում:
Լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա նկատմամբ նվազել է շուրջ 13.1%-ով և ընդհանուր պարտքի ծավալում կազմել 22.2%:
«Թեև 2013 թ. արտաքին պարտքը բնութագրող որակական ցուցանիշները հիմնականում աճել են, այնուամենայնիվ, այդ որակական ցուցանիշների համաձայն, ՀՀ-ն կարելի է բնութագրել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- ասվում է ԿԲ օրերս հրապարակած Ֆինանսական կայունության հաշվետվությունում: