Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ Տավուշում ավտոբուսի վթարից․ 6 վիրավորի Երևան են տեղափոխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնել էինք՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ն էլ հայտնել էր է, որ վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշում ավտոբուսի վթարի հետևանքով 11 վիրավորից 6-ին տեղափոխում են Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում․  




Լրահոս