
Եմենի Ադեն քաղաքի բանտից այսօր “Ալ-Քաիդայի” առնվազն 15 գրոհային է փախել: Բանտի ներկայացուցչի խոսքերով, կալանավորները փախուստի են դիմել ստրգետնյա թունելի օգնությամբ:Հիշեցնենք, որ Եմենում սկսած հեղափոխության հետևանքով, “Ալ-Քաիդայի” իսլամիստներին հաջողվել է զավթել իշխանությունը երկրի մի շարք շրջաններում եւ դրանից հետո սա նմանատիպ առաջին դեպքը չէ, որ բանտից ծայրահեղականներ են փախուստի դիմում : Ներկա պահին Եմենում ընթանում է իշխանության հանձնման գործընթացը: Երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը պատրաստվում է վայր դնել իր լիազորությունները: Երկրում նոր կառավարություն է ձեւավորվել, սակայն իշխանությունները կորցրել է վերահսկողությունը երկրի տարածքի նկատմամբ: