Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 11 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին հեռուստաընկերությունը փակելու նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։






























