Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Կողմերն անդրադարձել են հետևյալ թեմաներին`
հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։
Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝
դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,
դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը,
Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։

























































































