Armenian text to speach

Ապօրինի պահվող ինքնաձիգի հանձնում՝ բացատրական աշխատանքի արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Արարատ քաղաքի բնակիչ 46-ամյա տղամարդը կամավոր բաժին է ներկայացրել ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակական բնույթ են կրում:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։




Լրահոս