Armenian text to speach

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է «Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամներին:

Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, «Ակադեմիական քաղաք»-ին և այլ թեմաների:

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը:

«Երիտասարդ քաղաքագետների ակումբ»-ի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավարին ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար:




Լրահոս