ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նաթան Սրբազանի ու Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցության հայտնի ձայնագրության քննության շրջանակում Տեր Պարույրին ևս կանչել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք՝ իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն էին տարածել, որում Նաթան Սրբազանի ու Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցությունն է։
Նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն այդ ձայնագրությունում Վեհափառ Հայրապետին մեղադրում է, թե իբր նա ստիպում է՝ ինքն ինչ-որ միտինգի մասնակցի ընտանիքի անդամների հետ։





























