Armenian text to speach

Սարգիս Խանդանյանը հյուրընկալել է Ռումինիայի Գեորգեն քաղաքի հունգարահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Տրանսիլվանիա երկրամասի Հարգիտա մարզի Գեորգեն քաղաքի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ համայնքի ղեկավար Լասլո Կուլչարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Գեորգենի հայ համայնքի գործունեությանը, մշակութային, տնտեսական կյանքին:

Հյուրերի խնդրանքով Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մանրամասներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Ռումինիա բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով ռումինահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում:




Լրահոս