Armenian text to speach

Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ապարանի, Ծաղկահովիտի, Սպիտակի և Վանաձորի տարածքային կենտրոններ։

Համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման ընթացքին, ինչպես նաև քննարկել աշխատանքային գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ընդգծել է քաղաքացիների նկատմամբ ուշադիր և պատասխանատու վերաբերմունքը՝ շեշտելով մատչելի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը։ Նա նշել է, որ ոլորտային ծրագրերի արդյունավետ իրագործման առանցքային պայմաններից է քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ հատկապես այնպիսի գործընթացների վերաբերյալ, ինչպիսիք են՝ անձի ֆունկցիոնալության գնահատումը, անապահովության գնահատման նոր համակարգի ներդնումը և զբաղվածության ապահովումը։

Նախարարը նաև հանձնարարել է գույքագրել և վերլուծել աշխատանքային գործընթացների ընթացքում առաջացող խնդիրները՝ նպատակ ունենալով գտնել դրանց արդյունավետ և հասցեական լուծումներ։

Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ պահանջվող փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու կամ բացակայության դեպքերում, երբ պետական այլ մարմիններ ևս ունեն հասանելիություն այդ տվյալներին, անհրաժեշտ է խնդիրներին տալ համակարգային լուծում՝ չծանրաբեռնելով քաղաքացիներին։




Լրահոս