Երևանում պաշտոնապես բացվեց Tashir Arena-ն, որը վերակառուցված է նախկին կրկեսի տեղում։
Նոր համալիրն ունի շուրջ 2000 հանդիսատեսի տեղ, կառուցվել է ժամանակակից տեխնոլոգիաներով և նախատեսված է ինչպես կրկեսային ներկայացումների, այնպես էլ համերգների ու սպորտային միջոցառումների համար։
Բացման առաջին մեծ շոուն՝ «Eternia»-ն, ներկայացնում է չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի համադրությամբ պատմություն։ Այս բացումը երկար սպասված իրադարձություն էր երևանցիների համար՝ նշանավորելով քաղաքի մշակութային կյանքի նոր փուլը։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































