Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր եւ վաղը Երեւանում` «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում, կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։

«Կինոյի գիշեր»-ը նվիրված է ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։ Այս տարի հոբելյանական 10-րդ ակցիայի ծրագրում ներառված է 4 ֆիլմ, որոնք անվճար ցուցադրվելու են Երեւանում՝ «Մոսկվայի տանը»:

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքան հավելում է սահմանված:

Նոնա Սարուխանյան (27 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.  Քաղաքացի Ն. Սարուխանյանի հարցին ի պատասխան, հայտնում ենք, որ հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:

Մարետա Հունանյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի գումարը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին, եթե ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում, եւ մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացառության կարգով ավանդի փոխհատուցում ստանալը հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:




Լրահոս