Armenian text to speach

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարվա ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքը զարհուրեցնող դեպքի ականատես եղավ. երիտասարդ տղային ծեծի ենթարկեցին, ինչպես էջմիածինցիներն են նշում՝ «բորենու» հոգեբանությամբ, առանձնակի դաժանությամբ։

Այդ օրը Էջմիածին քաղաքի սրտում, վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, առանձնակի դաժանությամբ ծեծի են ենթարկել երիտասարդի, ինչի հետեւանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածնում երբեւէ քրեական պատմություններով աչքի չընկած 22-ամյա Պարգեւ Հակոբյանը, ով մոտ 10 օր գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սակայն սպանվածի հարազատները, տեսնելով, որ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչի կողմից ցուցաբերվում է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, աղմուկ են բարձրացրել, ինչից հետո քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Սպանվածի հարազատները մեծ հույսեր էին փայփայում, որ քննչական կոմիտեում քննությունը կկատարվի օբյեկտիվ, եւ կատարված հանցագործությունը կորակվի ըստ կատարած հանցանքի՝ ինչը, ըստ ծնողների, կանխամտածված սպանություն է։ Ծնողները վստահ են, որ այդ «եռյակը նախապես եկել է, որպեսզի իրենց տղային մահվան դուռը հասցնի»։ Սակայն նրանք այլեւս հույս չունեն, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը օբյեկտիվ է տանում  քննությունը. ծնողները նույնիսկ լուրջ թերություններ են նկատել վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչի համար էլ դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրենց հսկողության տակ վերցնեն, որպեսզի քննչական կոմիտեի քննիչը կատարի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։

Հավելենք, որ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ եւ 15-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն իրականացվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով եւ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։

Քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է, եւ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել իրավասու դատարան։

Կալանավորվածները Էջմիածնում հայտնի, բանտում գտնվող «Գոջոյի» որդիներն էին։ Դեպքից 10 օր հետո «Գոջոյի» որդիներից մեկը կալանավորվեց, իսկ մյուսը փախուստի մեջ էր։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ սպանությունից 3 ամիս հետո հետախուզվող մյուս անձը հանձնվել է իրավապահներին, ինչը խիստ կասկածի տեղիք է տալիս։ Քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ երկրորդ անձը ներկայացել է իրավապահներին։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԽԱՆՈՒԹԻ ԴՈՒՌԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ, ԳՈՂԱՑԵԼ ԳՈՒՄԱՐ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել է մի քաղաքացի, ով պնդում է, որ իր խանութ սրահը թալանելուց հետո 12 օր է գողերն անպատիժ են, անգամ տաք հետքերով չեն հայտնաբերվել ՆԳՆ ոստիկանության կողմից։

Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում գտնվող Camel Sandals կոշիկի խանութ սրահի դուռը օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, անհայտ անձինք կոտրել են, ապօրինաբար ներխուժել ներս, կոտրել դրամարկղը եւ հափշտակել գումար ու ապրանքներ։ Խանութի սեփականատեր Հովհաննես Մարտիրոսյանը դեպքի կապակցությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն արդեն 12 օր է որեւէ նորություն կամ առաջընթաց չկա գործով։

Խանութի սեփականատերը պնդում է, որ անգամ խոսակցություններն են լսելի, սակայն իրավապահները մատը մատին» չեն տալիս։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 




Լրահոս