Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արաբկիրում կրակոց է հնչել։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու։ Նա զենքը պարգև է ստացել Արցախի նախկին պաշտոնյաներից մեկի անունով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնում է, որ տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։
Համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

























































































