
Դուբայում նախատեսվում է կառուցել աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը։Դեռ նախագծային աշխատանքները սկսվել էին 2008-ին սակայն տարբեր պատճառներով վերջինիս կառուցման աշխատանքները հետաձգվում էին։ 2012-ի երկրորդ կեսին այս զարմանահրաշ կառույցը կբացի իր դռները,- տեղեկացնում է WTF News-ը: Ստորջրյա հյուրանոցը կգտնվի Պարսից ծոցում՝ 20մ խորության վրա։ Հյուրանոցի հաճախորդները հնարավորություն կունենան հենց իրանց սենյակների պատուհաններից հետեւել ստորջրյա կյանքին։ Նախնական տվյալներով գիշերավարձը մեկ անձի համար կարժենա 500-600 ԱՄՆ դոլար։