Armenian text to speach

ԿՐԿԻՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ ԼՄ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, տխրահռչակ* Լեւոն Սարգսյանը եւ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ոչ պակաս տխրահռչակ* Դոնարա Ղազարյանը կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում՝ իրենց ապօրինի գործողություններով։

Ակնհայտորեն շրջանցելով ամբիոնի վարիչի կանոնադրությամբ սահմանված պարտականությունները եւ անտեսելով նրա մասնագիտական դիրքորոշումը` կամայականորեն դասաժամեր են բաշխել այլ դասախոսների, ում մասնագիտական կարողությունները չեն համապատասխանում տվյալ ամբիոնի ուղղվածությանը։ Սա ոչ միայն խաթարում է կրթական գործընթացի բնականոն կազմակերպումը, այլեւ վտանգում է ուսանողների կրթության որակը։ Համալսարանում տեւական ժամանակ ձեւավորված անառողջ միջավայրը նոր խնդիրներ է ստեղծում ինչպես աշխատակիցների, այնպես էլ ուսանողների համար։ Դասախոսական կազմի մասնագիտական կարծիքը եւ ամբիոնի վարիչի կանոնադրությամբ սահմանված պարտականությունները դուրս են մղվում, իսկ որոշումները կայացվում են փակ դռների հետեւում՝ անձնական շահերով պայմանավորված։

Բրյուսովի համալսարանը, որը տարիներ շարունակ համարվել է կրթական բարձր մշակույթի օջախ, այժմ վերածվել է ներքին շահարկումների ու կամայականությունների հարթակի։ Իսկ ամենաանհանգստացնողն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ուսումնական տարվա նախաշեմին, երբ ուսանողները սպասում են գիտելիք ստանալու որակյալ ու արդար միջավայրի։ Հասարակության եւ պետական կառույցների առջեւ դրված է լուրջ հարց. մինչեւ ե՞րբ պիտի համալսարանի ղեկավարները անպատիժ շարունակեն իրենց ապօրինությունները»:

Նշենք, որ համալսարանի այս խայտառակ իրավիճակի վերաբերյալ  ArmLur.am-ը բազմիցս դիմել է ռեկտորին` պարզաբանման համար, սակայն վերջինս կտրականապես հրաժարվում է զրուցել այս խնդիրների առնչությամբ:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 




Լրահոս