Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի մեկը մշտապես տպավորիչ ու  հույզերով լի օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Մաղթենք փոքրիկներին, որ այսուհետեւ այդ հուզումները միայն ուրախության պատճառով լինեն:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը եւ դրա պետական գրանցումը:

Մարիետա Մովսիսյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայնտում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

  1. ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,
  2. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  3. ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ, եւ ինչպես է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:

Կարինե Մանուչարյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված,  մինչեւ  18   տարեկան անդամ   չունեցող այն   ընտանիքը,   որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Միաժամանակ հայտնում ենք, որ   նպաստի չափը   հաշվարկվում   է՝   ընտանեկան նպաստի   բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի   բնակվող, 18 տարին   չլրացած  յուրաքանչյուր   անդամի   համար   տրվող հավելումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ընտանեկան   նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների   անապահովության գնահատման համակարգում   հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող   այն ընտանիքը, որի անապահովության միավորը  բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

 

 

 




Լրահոս