Armenian text to speach

ՈՒՇԱԳՐԱՎ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում:

Ի՞նչ էր անում Վալոդյա Գրիգորյանը նոր կառուցվող առանձնատանը կեսգիշերին՝ 23:50-ի սահմաններում:

Ընտանիքի անդամները «Ժողովուրդ» օրաթերթին դեպքի օրը պատմեցին, որ միայն օրվա  վերջում էր նա հասցնում գնալ նոր տան վերանորոգման աշխատանքներին հետեւելու, եւ այդ օրը բացառություն չէր. հաճախ էր գնում, կամ ամեն օր: Սակայն համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը սպասել է ժամը 12:00-ին, որպեսզի գնա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի ծնունդը շնորհավորելու: Բայց հնչել են դավադիր կրակոցները, ու նա չի հասցրել գնալ տնային կալանքի տակ գտնվող եղբոր մոտ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանը՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, սպանվել էր հենց իր ծննդյան օրը: Եվ հիմա համայնքում խոսում են, թե մարդասպանը Վալոդյա Գրիգորյանին սպանելու համար պատահական օր չի ընտրել:

Նշենք, որ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը սպանված Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է ու գտնվում է տնային կալանքի տակ։

«Ժողովուրդ» օրաթերթը Փարաքար խոշորացված համայնքում նկատեց եւ նկարահանեց, որ Մերձավանում 7 ամիս առաջ սպանված ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ Գրիգոր Օհանյանի տունը իրավապահները վերահսկում են։ Հատկապես նշանակետում պետք է լինի Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը:

Իսկ ինչ վերաբերում է Վալոդյա Գրիգորյանին ուղղված կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանին, ապա նրա եղբոր տղաները՝ Արթուր Գալստյանը,  Մարզպետ Գալստյանն ու Սեւակ Գալստյանը եւս 7 ամիս առաջ Մերաձավանում հնչած կրակոցների գործով մեղադրյալի աթոռին են։

Համայնքում լուրեր են պտտվում, որ Գրիգորյանի եւ ոստիկանի սպանության գործով արդեն իրավապահների տեսադաշտում կասկածյալ կա։ Բայց փաստ է, որ իրավապահները մինչ օրս սպանություն կատարողին չեն հայտնաբերել. փնտրում են ու փնտրում:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։  Նույն աղբյուրների փոխանցմամբ, նախարարություն հրավիրված աշխատակիցները նախապես տեղեկացված չեն եղել հանդիպման նպատակից։ Այնտեղ նրանցից պահանջվել է հանձնել բջջային հեռախոսները, ժամացույցներն ու պայուսակները՝ անկախ սեռից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հանգամանքը աշխատակիցների շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ անվտանգության նման պահանջներ կարծես թե կիրառվում են միայն բարձրագույն մակարդակի հանդիպումներում, օրինակ՝ վարչապետի մոտ ընդունելությունների ժամանակ։ Ըստ ամենայնի, նման քայլը պայմանավորված է նախարարի այն մտահոգությամբ, որ հանդիպումների ընթացքում որեւէ մեկը կարող է ձայնագրել ներքին քննարկումները կամ արտահոսք ապահովել։ Հատկանշական է, որ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը երկար ժամանակ շարունակել է գործել առանց ղեկավարի։ Մրցույթում նախարարի համար ընդունելի թեկնածուի բացակայության պատճառով հաստատությունը մինչ օրս մնում է առանց կառավարչի, ինչի պատասխանատուն առողջապահության նախարարն է:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակում կայացվել է քաղաքական ընդդիմախոսների դեմ կոշտ պայքարի որոշում։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում արդեն ձեւավորվել է հատուկ PR-խումբ, որի հիմնական առաքելությունը լինելու է լրատվամիջոցների հետ համակարգված աշխատանքը՝ նպատակ ունենալով վարկաբեկել բոլոր ընդդիմախոսներին։ Ըստ աղբյուրների՝ ռազմավարությունը կառուցված է ընդդիմադիրներին «բնում ոչնչացնելու» գաղափարի շուրջ։ Հատկապես նշվում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում կհայտարարեն իրենց մասնակցության մասին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, անմիջապես կդառնան ՔՊ-ի թիրախը։  Տարբեր տվյալներով՝ իշխանական թիմը պատրաստվում է ներխուժել ընդդիմախոսների անձնական եւ մասնագիտական դաշտ՝ փորձելով վնասել նրանց հեղինակությունը եւ կանխել քաղաքական պայքարի ակտիվացումը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները նաեւ պնդում են, որ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ ձեւավորվել են մի քանի թիմեր, որոնք առաջիկա ամիսներին մտադիր են հրապարակային հայտարարություններով գալ ընտրական դաշտ։ Իշխանական ռազմավարության շրջանակում հենց այդ թիմերն են համարվում գլխավոր վտանգ, եւ իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի գնալ՝ նրանց քաղաքականապես չեզոքացնելու համար։ Միեւնույն ժամանակ, հակաիշխանական ճակատում գործող քաղաքական ուժերի զգալի մասը գիտակցում է սպասվող զարգացումները եւ պատրաստվում է հնարավոր ճնշումների, այդ թվում՝ քաղաքական ռեպրեսիաների, իրավական հալածանքների եւ նույնիսկ ազատազրկումների։ Չի բացառվում, որ առաջիկայում քաղաքական շրջանակներում սրացումները կթեւակոխեն առավել թեժ փուլ՝ զուգահեռաբար ընթացող գործընթացների, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահընկեց անելու նախաձեռնության հետ մեկտեղ։

 




Լրահոս