
“Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ստուգումներ են իրականացվել սննդի որակի հետ կապված, և հայտնաբերվել է խախտման 3 դեպք”,- այդ մասին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը։Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պարզել պատճառները և արձանագրել բոլոր խախտումները: Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: