Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Դանիայում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է Էլեկտրոնային կառավարման հարթակում։
Անահիտ Ավանեսյանը միջոցառմանը մասնակցելու նպատակով Կոպենհագենում կլինի հոկտեմբերի 27-29-ը։





























