Armenian text to speach

Հաղորդում է ներկայացվել՝ Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեսագրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։




Լրահոս